Մի ուրվական շրջում էր
Արցախի փողոցում ու բղավում.
-Երազա՜նք եմ վաճառում,
երազա՜նք եմ վաճառում:
Երբ մարդիկ մոտենում էին,
նա գրպանից մի դեղին թուղթ էր հանում՝
կապույտ տառերով գրությամբ՝
Ազատ Արցախը ողջունում է ձեզ:
Մարդիկ ակամա կարմրում էին
և հայտնվում անհայտ տարածքներում,
երազում այն փողոցը,որտեղից անհետացել էին,
որտեղ ուրվականը շրջում ու բղավում էր.
-Երազա՜նք եմ վաճառում,
երազա՜նք եմ վաճառում:
Նորայր Գրիգորյան